TesakanTest.am
Հարց 923: Թույլատրվու՞մ է արդյոք հետիոտներին տեղաշարժվել «Ավտոմայրուղի» նշանով կահավորված ճանապարհով։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Արգելվում է».
- 1 Արգելվում է
- 2 Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ
- 3 Թույլատրվում է` բնակավայրերից դուրս` տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Արգելվում է»: ՊԴԿ, կետ 116․ 116. Ավտոմայրուղիներում արգելվում են` ՊԴԿ, կետ 116․ 1) հետիոտների տեղաշարժը, բեռնակիր, հեծկան կամ այլ կենդանիներ քշելը. ՊԴԿ, կետ 116․ 2) հեծանիվների, մոպեդների, լծասայլերի (լծասահնակների), տրակտորների ու ինքնագնաց մեքենաների և այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց արագությունը, տեխնիկական բնութագրերից կամ վիճակից ելնելով, չի գերազանցում 40 կմ/ժ. ՊԴԿ, կետ 116․ 3) 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը` երկրորդ գոտուց ձախ գտնվող այլ գոտիով. ՊԴԿ, կետ 116․ 4) կանգառը` 6.4` «Կայանման տեղ» կամ 7.11` «Հանգստի վայր» նշաններով կահավորված կայանման հատուկ հարթակներից դուրս. ՊԴԿ, կետ 116․ 5) մուտքը բաժանարար գոտու տեխնոլոգիական խզվածքներ, բացառությամբ ճանապարհների պահպանման կամ մաքրման աշխատանքներ իրականացնող տրանսպորտային միջոցների. ՊԴԿ, կետ 116․ 6) հետընթացը. ՊԴԿ, կետ 116․ 7) ուսումնական վարումը: Ճանապարհային նշան 5.1․ 5.1. «Ավտոմայրուղի». ճանապարհ, որտեղ գործում են կանոնների` ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները.