TesakanTest.am
Հարց 943: Պարեկային ծառայության ավտոմոբիլի վարորդը երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար պետք է միացնի
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։».
- 1 Կապույտ գույնի առկայծող փարոսիկը։
- 2 Կապույտ եւ կարմիր գույնի առկայծող փարոսիկները։
- 3 Կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Կապույտ գույնի առկայծող փարոսիկը եւ հատուկ ձայնային ազդանշանը։»: ՊԴԿ, կետ 26․ 26. Կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI, XIX և XXI բաժինների պահանջները: Երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար նրանք պետք է միացնեն կապույտ գույնի առկայծող փարոսիկը և հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր և ցածր ձայնային երանգների հերթականությունն է ու տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: ՊԴԿ, կետ 28․ 28. Կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցի մոտենալու դեպքում վարորդները պետք է զիջեն ճանապարհը` նշված տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: