TesakanTest.am
Հարց 942: Կարելի՞ է նշված հետագծով երթեւեկելու համար ձեռքով տալ նախազգուշացնող ազդանշան։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը».
- 1 Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը
- 2 Կարելի, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը` օրվա լուսավոր ժամերին
- 3 Կարելի է բոլոր դեպքերում
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Կարելի է, եթե անսարք է շրջադարձի ցուցիչը»: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս: