TesakanTest.am

Հարց 985: Ի՞նչ ազդանշաններ պետք է տաք նշված հետագծով հետադարձը կատարելիս։

Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։

Ճիշտ պատասխանն է «Նախ՝ աջ, ապա՝ ձախ:».

Հարց 985: Ի՞նչ ազդանշաններ պետք է տաք նշված հետագծով հետադարձը կատարելիս։
  1. 1 Աջ
  2. 2 Ձախ
  3. 3 Նախ՝ աջ, ապա՝ ձախ:
Ճիշտ պատասխան: Նախ՝ աջ, ապա՝ ձախ:

Պարզաբանում

Ճիշտ պատասխանն է «Նախ՝ աջ, ապա՝ ձախ:»: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս: ՊԴԿ, կետ 44․ 44. Խաչմերուկից դուրս ձախ շրջադարձի և հետադարձի ժամանակ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցի վարորդը պետք է ճանապարհը զիջի հանդիպակաց տրանսպորտային միջոցներին և համընթաց երթևեկող տրամվային:

ՊԴԿ, կետ 36 · ՊԴԿ, կետ 44

Արագ բացվող հարցեր