TesakanTest.am
Հարց 987: Այս իրավիճակում ի՞նչ կարող է նշանակել վարորդի դուրս պարզած ձեռքը։
Բացեք հարցը, նայեք ճիշտ պատասխանը և շարունակեք ինտերակտիվ պատրաստումը։
Ճիշտ պատասխանն է «Նրա կողմից երթեւեկությունը սկսելու վերաբերյալ նշան».
- 1 Նրա կողմից երթեւեկությունը սկսելու վերաբերյալ նշան
- 2 Կանգնելու մասին նշան
- 3 Ընդհանուր տագնապի ազդանշան
Պարզաբանում
Ճիշտ պատասխանն է «Նրա կողմից երթեւեկությունը սկսելու վերաբերյալ նշան»: ՊԴԿ, կետ 36․ 36. Երթևեկությունն սկսելուց կամ մանևր կատարելուց առաջ երթևեկության այլ մասնակիցներին նախազգուշացնելու համար վարորդը պետք է տա ազդանշան համապատասխան ուղղության շրջադարձի լուսային ցուցիչով, իսկ եթե այն բացակայում է կամ անսարք է` ձեռքով: Ազդանշան տալը պարտադիր չէ, եթե տրանսպորտային միջոցն առանց վերադասավորում կատարելու երթևեկում է ճանապարհի` հատակագծում կորագծային հատվածով: Ազդանշանը պետք է տրվի նախօրոք, մինչև երթևեկությունը կամ մանևրն սկսելը և դադարեցվի երթևեկությունը կամ մանևրն ավարտելուց անմիջապես հետո (ձեռքով տրվող ազդանշանը դադարեցվում է երթևեկությունը կամ մանևրն սկսելուց անմիջապես առաջ): Այն պետք է տրվի հստակ, շփոթության մեջ չգցի երթևեկության մասնակիցներին, իսկ մանևրը` խոչընդոտ չստեղծի նրանց համար: Ազդանշան տալը երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն չի տալիս: ՊԴԿ, կետ 37․ 37. Ձախ շրջադարձի (հետադարձի) ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված ձախ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված աջ ձեռքը: Աջ շրջադարձի ազդանշանին համապատասխանում է դեպի կողմ ուղղված աջ ձեռքը կամ արմունկում ուղիղ անկյան տակ դեպի վեր ծալված ձախ ձեռքը: Արգելակման ազդանշանին համապատասխանում է դեպի վեր պարզված աջ կամ ձախ ձեռքը: